Բենիամին Նեթանյահու. Սա կռիվ է մեր տան համար և պետք է ավարտվի ՀԱՄԱՍ-ի ոչնչացմամբ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ «բարբարոս-ահաբեկչական» կազմակերպությունը։
Այս մասին Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Քնեսեթիում ունեցած ելույթի ժամանակ։
«Սա կռիվ է մեր տան համար, և այն պետք է ավարտվի ՀԱՄԱՍ-ի ոչնչացմամբ: Հրեա ժողովուրդը դիմադրել է մութ մարտահրավերների, գուցե ավելի շատ, քան ցանկացած այլ ազգ, բայց մենք երբեք չենք հանձնվել: Սա հրեա ժողովրդի համար ամենավատ օրն է Հոլոքոստից հետո։ Դժվար կլինի գտնել մարդ, ով չի ճանաչում մարդկանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության ժամանակ»,- ասել է Նեթանյահուն։