Բենիամին Նեթանյահու. Պնդումները, թե իսրայելական զինվորականները դիտավորյալ հարձակվել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա, սուտ են
Բենիամին Նեթանյահու. Պնդումները, թե իսրայելական զինվորականները դիտավորյալ հարձակվել են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա, սուտ են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պնդումները, թե իսրայելական զինվորականները դիտավորյալ հարձակում են գործել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա, լիովին սուտ են։

Նրա խոսքով՝ իրականությունը հակառակն էր:

«Իսրայելը բազմիցս խնդրել է նրանց հեռու մնալ վտանգից։ Իսրայելը բազմիցս նրանց խնդրել է ժամանակավորապես լքել Իսրայել-Լիբանան սահմանի մոտ գտնվող մարտական ​​գոտին։ Այն օրը, երբ Իսրայելը ցամաքային գործողություն սկսեց Լիբանանի հետ, մենք նրանց խնդրեցինք լքել տարածքը»,- ասել է Նեթանյահուն։

Ինչպես հայտարարել է Իսրայելի վարչապետը, Իսրայելի վրա հարձակման ժամանակ «Հեզբոլլահն» օգտագործում է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի դիրքերը։

«Իսրայելը լիովին իրավունք ունի պաշտպանվելու Հեզբոլլահից»,- ասել է Նեթանյահուն։