Բենիամին Նեթանյահու. Մենք վճռական ենք ամեն ինչ անելու մեր երկիրը պաշտպանելու համար և շարունակում ենք հետևել այն պարզ կանոնին, որ եթե դուք մեզ վիրավորեք, մենք ձեզ կվնասենք:
Բենիամին Նեթանյահու. Մենք վճռական ենք ամեն ինչ անելու մեր երկիրը պաշտպանելու համար և շարունակում ենք հետևել այն պարզ կանոնին, որ եթե դուք մեզ վիրավորեք, մենք ձեզ կվնասենք:

«Ովքեր մեզ ցավ են պատճառել, մենք նրանց ենք ցավ պատճառում »,-այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Նախարարների կաբինետի արտահերթ նիստի մեկնարկից առաջ։

«Մենք վճռական ենք ամեն ինչ անելու մեր երկիրը պաշտպանելու համար և շարունակում ենք հետևել պարզ կանոնին. ովքեր մեզ ցավ են պատճառել, մենք նրանց ենք ցավ պատճառում», – ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նշել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը ինտենսիվ աշխատում են սպառնալիքները կանխելու համար։

«Հեզբոլլահ» խմբավորումը 320 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես նշվում է խմբավորման տարածած հայտարարության մեջ, հրթիռների թիրախը եղել է Իսրայելի հյուսիսում տեղակայված 11 ռազմաբազա։