Բենիամին Նեթանյահու. Մենք ուժեղ հարվածեցինք ՀԱՄԱՍ-ին, բայց սա դեռ սկիզբն է
Մենք ուժեղ հարված ենք հասցրել ՀԱՄԱՍ-ին, բայց սա միայն սկիզբն է,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքով՝ Իսրայելը երբեք չի մոռանա երկրի թշնամիների կողմից իրականացված վայրագությունները։
«Այսօր բոլորը գիտեն, որ մենք կռվում ենք մեր հայրենիքի համար, առյուծի պես ենք կռվում։ Այդ անիծյալ շաբաթ օրը խոր ցավի մութ օրերում մեր ժողովրդի հերոսության մասին շատ կպատմեն. պատմություններ, որոնք կմնան Իսրայելի ինքնության մեջ են: Մենք երբեք չենք մոռանա և երբեք չենք ների մեր թշնամիների կատարած վայրագությունները։ Մենք երբեք թույլ չենք տա աշխարհին կամ որևէ մեկին մոռանալ հրեա ժողովրդի դեմ տասնամյակների ընթացքում իրականացված այս վայրագությունները: Մեր թշնամիները նոր են սկսել վճարել դրա գինը։ Չեմ ասի, թե ինչ կլինի հետո, բայց կարող եմ ասել, որ սա դեռ սկիզբն է: Մենք ապահովում ենք պատերազմի շարունակությունը՝ Իսրայել բերելով ավելի շատ զինամթերք և զենք։ Մենք կոչնչացնենք Համասին և կհաղթենք. Ժամանակ կպահանջվի, բայց մենք այս պատերազմը կավարտենք ավելի ուժեղ, քան երբևէ»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։