Բենիամին Նեթանյահու. Մենք պատերազմի մեջ ենք Իրանի չարիքի դեմ, որը ցանկանում է ոչնչացնել մեզ, դա տեղի չի ունենա, քանի որ մենք միասին ենք կանգնելու և Աստծո օգնությամբ մենք միասին կհաղթենք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր ցավակցությունն է հայտնել Լիբանանի հարավում զոհված ութ իսրայելցի զինվորների ընտանիքներին։
«Մենք պատերազմի մեջ ենք Իրանի չարիքի դեմ, որը ցանկանում է ոչնչացնել մեզ։ Դա տեղի չի ունենա, քանի որ մենք միասին ենք կանգնելու և Աստծո օգնությամբ միասին կհաղթենք»,- գրել է Նեթանյահուն սոցցանցում։
Նեթանյահուն հայտարարում է, որ Իսրայելը հետ կբերի հարավում առևանգվածներին, հյուսիսում ապրողներին և կապահովի Իսրայելի հավերժական գոյությունը։
Տեղեկության համար նշենք, որ Լիբանանի հարավում տեղի ունեցած բախումների ժամանակ ութ իսրայելցի զինվոր է զոհվել։ Իսրայելական բանակի տվյալներով՝ Լիբանանի հարավում ցամաքային գործողությանը մասնակցում է երկու դիվիզիա։ Պաշտպանական ուժերի տվյալներով՝ զինվորականները Լիբանանի հարավում իրականացնում են «սահմանափակ, տեղայնացված և նպատակաուղղված արշավանքներ», որոնց նպատակը սահմանային գոտում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների ոչնչացումն է։