Բենիամին Նեթանյահու - Մենք ոչնչացնում ենք հարյուրավոր հրթիռներ և զենքեր, որոնք ուղղված են Իսրայելի և Իսրայելի քաղաքացիներին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության ուժերը գործում են «հյուսիսում ուժերի հավասարակշռությունը փոխելու» ուղղությամբ՝ ոչնչացնելով Հեզբոլլահի հրթիռները։
Այս մասին Նեթանյահուն հայտարարել է Թել Ավիվում գտնվող Կիրիայի ռազմական շտաբի հրամանատարական սենյակում։
«Ուզում եմ պարզաբանել նրանց համար, ովքեր դեռ չեն հասկացել՝ մենք վտանգի չենք սպասում, կանխում ենք այն նախօրոք, ցանկացած պահի և վայրում։ Նրանք, ովքեր կփորձեն մեզ վնասել, ավելի շատ կվնասվեն։ Ես խոստացել էի, որ մենք կփոխենք անվտանգության հավասարակշռությունը, ուժերի հավասարակշռությունը հյուսիսում։ Դա այն է, ինչ մենք հիմա անում ենք: Մենք ոչնչացնում ենք հարյուրավոր հրթիռներ և զենքեր, որոնք ուղղված են Իսրայելի և Իսրայելի քաղաքացիների դեմ»,- ասել է Նեթանյահուն։