Բենիամին Նեթանյահու. Մենք կրճատել ենք «Հըզբոլլահի» հնարավորությունները, ոչնչացրել ենք հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Նասրալլայի փոխարինողներին, այսօր այն ավելի թույլ է, քան վերջին տարիներին

22:59, 08.10.2024

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ իսրայելական ուժերը սպանել են «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի ենթադրյալ փոխարինողներին։

Ինչպես Նեթանյահուն նշել է լիբանանցիներին ուղղված իր ուղերձում, Լիբանանը ոչ թե Իսրայելն է նվաճել, այլ Իրանը, և «Հեզբոլլահը» այն վերածել է ռազմաբազայի։

«Այն երկիրը, որն իրականում օկուպացրել է Լիբանանը, Իսրայելը չէ։ Իրանն է, որ ֆինանսավորում և զինում է Հեզբոլլահին Լիբանանի հաշվին՝ Իրանի շահերը սպասարկելու համար։ «Հեզբոլլահը» Լիբանանը վերածել է զինամթերքի ու զենքի պահեստի՝ Իրանի ռազմաբազայի։ Մենք կրճատել ենք «Հեզբոլլահի» հնարավորությունները՝ սպանելով հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Նասրալլայի իրավահաջորդին և նրա իրավահաջորդին: Այսօր «Հեզբոլլահն» ավելի թույլ է, քան վերջին շատ տարիներին»,- ասել է Նեթանյահուն։

Միաժամանակ, Իսրայելի վարչապետը կոչ է արել լիբանանցիներին «Հեզբոլլահից» «հետ վերցնել» երկիրը։

«Այժմ դուք՝ լիբանանցիներդ, կանգնած եք կարեւոր խաչմերուկում։ Այժմ դուք կարող եք վերականգնել ձեր երկիրը: Եթե ​​դուք դա չանեք, ապա «Հեզբոլլահը» կշարունակի ձեր հաշվին խիտ բնակեցված տարածքներից պայքարել Իսրայելի դեմ: Ես կոչ եմ անում ձեզ՝ Լիբանանի ժողովրդին, ազատագրել ձեր երկիրը «Հեզբոլլահից»՝ վերջ տալու այս պատերազմին», – ասել է Բենիամին Նեթանյահուն։

Նմանատիպ