Բենիամին Նեթանյահու. Մենք կփոխենք Մերձավոր Արևելքը
Մենք կփոխենք Մերձավոր Արևելքը,- այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ երկրի հարավային սահմանի մոտ գտնվող բնակավայրերի քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ։
«Այն, ինչ կզգա ՀԱՄԱՍ-ը, դժվար ու սարսափելի կլինի: Մենք նոր ենք սկսում: Ես ձեզ կոչ եմ անում ամուր մնալ, քանի որ մենք կփոխենք Մերձավոր Արևելքը»,- ասել է Նեթանյահուն։
Հոկտեմբերի 7-ին՝ լուսադեմին, Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելում պատերազմական դրություն է հայտարարվել: