Բենիամին Նեթանյահու. Մենք չենք փորձում գրավել, օկուպացնել կամ կառավարել Գազան
Մենք չենք փորձում գրավել, օկուպացնել կամ կառավարել Գազան,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ «Fox News»-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք փորձում գրավել Գազան։ Մենք չենք փորձում օկուպացնել Գազան: Մենք չենք փորձում կառավարել Գազայի հատվածը: Մենք պետք է գտնենք քաղաքացիական կառավարություն, որը կլինի այնտեղ: Այն, ինչ ես ակնկալում եմ Գազայի ժողովրդի համար, վերականգնված Գազան է: Այն, ինչ մենք ուզում ենք տեսնել, ապառազմականացված, արմատականացված և վերակառուցված Գազան է: Այս ամենին կարելի է հասնել»,- ասել է Նեթանյահուն։
Ըստ Նեթանյահուի, գործողությունները չեն զարգացել այն տեմպերով, ինչ նա ի սկզբանե ակնկալում էր, նա նաև նշել է, որ հրադադարը տարբերակ չէ։
ՀԱՄԱՍ-ի հետ զինադադար նշանակում է հանձնվել ՀԱՄԱՍ-ին, հանձնվել ահաբեկչությանը և Իրանի ահաբեկչական առանցքի հաղթանակը: Այնպես որ, առանց իսրայելցի պատանդների ազատ արձակման հրադադար չի լինի»,- ասել է Նեթանյահուն։