Բենիամին Նեթանյահու. Քաղաքակիրթ աշխարհը ինչպես միավորվեց «Իսլամական պետության» դեմ պայքարում, պետք է հիմա էլ միասնական լինի ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շատ առումներով ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «Իսլամական պետությունից» էլ վատն է:
«Մենք ձեզ հետ ենք, պարոն վարչապետ։ Այս ահաբեկչական խմբավորման կողմից իրականացվող գործողությունները զզվելի են: Ես շատ բան գիտեմ «Իսլամական պետության» մասին և այն, ինչ ես տեսա, ավելի վատն է», – ասել է Օսթինը:
Իր հերթին Բենիամին Նեթանյահուն ասել է, որ աշխարհը պետք է միավորվի՝ օգնելու Իսրայելին պայքարել ՀԱՄԱՍ-ի դեմ։
«Համասը շատ առումներով ավելի վատն է, քան «Իսլամական պետությունը», և քանի որ ողջ քաղաքակիրթ աշխարհը միավորվել է «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար, այն պետք է հիմա էլ միասնական լինի: Օգնեք մեզ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում: Ես գիտեմ, որ դուք կանգնած եք մեզ հետ, և ես դա շատ եմ գնահատում»,- ասել է Նեթանյահուն։