Բենիամին Նեթանյահու - Իսրայելը շարունակում է պայքարել Իրանի ահաբեկչական ռեժիմի և նրա դաշնակիցների դեմ, ի տարբերություն Էրդողանի, որը հյուրընկալում է նրանց և սպանում իր քուրդ քաղաքացիներին
Բենիամին Նեթանյահու - Իսրայելը շարունակում է պայքարել Իրանի ահաբեկչական ռեժիմի և նրա դաշնակիցների դեմ, ի տարբերություն Էրդողանի, որը հյուրընկալում է նրանց և սպանում իր քուրդ քաղաքացիներին

Իսրայելի վարչապետը մեղադրում է Թուրքիայի նախագահին երկրի ներսում քրդերին սպանելու մեջ: Բենիամին Նեթանյահուն այս մասին գրել է սոցիալական ցանցերում:

«Իմ ղեկավարությամբ Իսրայելը շարունակում է պայքարել Իրանի ահաբեկչական ռեժիմի և նրա դաշնակիցների դեմ, ի տարբերություն Էրդողանի, որը հյուրընկալում է նրանց և սպանում իր քուրդ քաղաքացիներին», – գրել է Բենիամին Նեթանյահուն սոցիալական ցանցերում:

Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, Նեթանյահուի գրառումը, հավանաբար, պատասխան է այն տեղեկատվությանը, որ «թուրքական դատախազները մինչև 4596 տարվա ազատազրկում են պահանջում Իսրայելի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով»: