Բենիամին Նեթանյահու. Իսրայելը պետք է ավարտի Ռաֆահի գործողությունը մինչև մարտի 10-ը՝ մինչև Ռամադանի սկիզբը
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը պետք է ավարտի Ռաֆահի գործողությունը մինչև մարտի 10-ը՝ մինչև Ռամադանի սկիզբը

«Հաշվի առնելով միջազգային ճնշումը՝ Իսրայելին մեկ ամիս է մնացել Ռաֆահում գործողությունն ավարտելու համար», -հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ինչպես նա ասել է պատերազմական կաբինետի անդամներին, հարավային Գազա քաղաքում գործողությունը պետք է ավարտվի մինչև Ռամադանի սկիզբը, այսինքն՝ մինչև մարտի 10-ը։

Այս մասին Իսրայելի վարչապետը հայտարարել է այն բանից հետո, երբ զինվորականներին հանձնարարել է Ռաֆահից բնակչության տարհանման ծրագիր կազմել։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի տարբեր շրջաններից 1,3 միլիոն տեղահանված մարդիկ տարհանված են Ռաֆահի ապաստարաններում։