Բենիամին Նեթանյահու. Իսրայելը պայքարում է ահաբեկիչների դեմ և կշարունակի դա անել մինչև լիակատար հաղթանակ
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը պայքարում է ահաբեկիչների դեմ և կշարունակի դա անել մինչև լիակատար հաղթանակ

Այսօր մենք տեսանք, որ աշխարհը տակնուվրա է արվել,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ Իսրայելի դեմ, որը քննարկվել է Հաագայի դատարանի կողմից։

Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը պայքարում է ահաբեկիչների ու ստի դեմ և կշարունակի դա անել մինչև լիակատար հաղթանակ։

«Իսրայելին մեղադրում են ցեղասպանության մեջ այն ժամանակ, երբ նա պայքարում է ցեղասպանության դեմ։ Իսրայելը պայքարում է մարդասպան ահաբեկիչների դեմ, որոնք նողկալի հանցագործություններ են կատարել մարդկության դեմ։ Ահաբեկչական կազմակերպությունը Հոլոքոստից ի վեր ամենասարսափելի հանցագործությունն է իրականացրել հրեա ժողովրդի դեմ, և հիմա ինչ-որ մեկը գալիս է պաշտպանելու այն Հոլոքոստի անվան տակ»,- ասել է Նեթանյահուն։

Ինչպես պարզաբանում է Իսրայելի վարչապետը, երկրի պաշտպանական ուժերն անում են հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ բնակչությանը վնաս չպատճառելու համար։

«Որտե՞ղ էր Հարավային Աֆրիկան, երբ միլիոնավոր մարդիկ սպանվեցին կամ քշվեցին իրենց տներից Սիրիայում և Եմենում, ո՞ւմ կողմից: «ՀԱՄԱՍ»-ի գործընկերների կողմից»,- ասել է Նեթանյահուն։