Բենիամին Նեթանյահու - Իսրայելը պատրաստվում է մարտահրավերների այլ ճակատներից, բացի Գազայի հատվածից
Բենիամին Նեթանյահու - Իսրայելը պատրաստվում է մարտահրավերների այլ ճակատներից, բացի Գազայի հատվածից

Իսրայելը, բացի Գազայի հատվածից, պատրաստվում է մարտահրավերների այլ ճակատներից: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն F-15 կործանիչների բազայում օդաչուների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք դժվար ժամանակներում ենք։ Մենք գտնվում ենք Գազայում պատերազմի մեջ, որը շարունակվում է ամբողջ թափով: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք մեր անխոնջ ջանքերը՝ վերադարձնելու մեր պատանդներին, բայց նաև պատրաստվում ենք մարտահրավերների այլ ճակատներից», – ասել է Նեթանյահուն։

Նշված հայտարարությունն Իսրայելի վարչապետն արել է Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին։ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո Թեհրանը սպառնում է Իսրայելին պատասխան քայլերով։

«Մենք պարզ սկզբունք ենք սահմանել՝ մեզ հարվածողին կխփենք։ Մենք պատրաստ ենք կատարել Իսրայելի անվտանգության հանդեպ մեր պարտավորությունները՝ պաշտպանության և հարձակման առումով»,- ասել է Նեթանյահուն։

Միաժամանակ Բենիամին Նեթանյահուն դիմել է կործանիչների օդաչուներին, որ ինքը և ողջ Իսրայելը վստահում են իրենց։