Բենիամին Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է ծայրահեղ ուժեղ գործողությունների հյուսիսում
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է ծայրահեղ ուժեղ գործողությունների հյուսիսում

Իսրայելը պատրաստ է ծայրահեղ ուժեղ գործողությունների հյուսիսում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաք կատարած այցի ժամանակ։

Լիբանանի սահմանին Նեթանյահուն հանդիպում է Իսրայելի պաշտպանության բանակի 769-րդ բրիգադի ուժերի հետ՝ քննարկելու լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դեմ գործողությունները:

«Նրանք, ովքեր կարծում են, որ կարող են մեզ վնասել, և մենք պայմանագիր կկնքենք, մեծ սխալ են թույլ տվել։ Հողն այրվել է երեկ, և ես ուրախ եմ, որ դուք այն մարել եք, բայց հողն այրվել է նաև Լիբանանում: Մենք պատրաստ ենք շատ ուժեղ գործողության հյուսիսում: Այսպես թե այնպես մենք կվերականգնենք անվտանգությունը հյուսիսում»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։

Տեղեկության համար նշենք, որ Լիբանանից իրականացված հրթիռային ռմբակոծության արդյունքում լայնամասշտաբ հրդեհ է բռնկվել Իսրայելի հյուսիսում գտնվող բնակավայրերի մոտ։