Բենիամին Նեթանյահու. Իսրայելը ոչ մի գնով չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ որևէ համաձայնության
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը ոչ մի գնով չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ որևէ համաձայնության

Իսրայելը ոչ մի գնով չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ որևէ համաձայնության, կառավարության նիստում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքով՝ պատերազմում գլխավոր խնդիրը ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է։

Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը գնահատում է այն աջակցությունը, որը ստացել է Բայդենի վարչակազմից պատերազմի սկսվելուց հետո, ինչպիսիք են ռազմական աջակցությունը, աջակցությունը միջազգային կառույցներում, զորքեր ուղարկելը տարածաշրջան։

«Առաջին հերթին անհրաժեշտ նպատակը ՀԱՄԱՍ-ի վերացումն է։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երեք բան՝ նախ պետք է ջախջախել ՀԱՄԱՍ-ի գումարտակները: Մինչ օրս 24 գումարտակից ցրել ենք 17-ը։ Մնացած գումարտակների մեծ մասը գտնվում են հարավային Գազայի հատվածում և Ռաֆահում, մենք նույնպես հոգ կտանք նրանց մասին: Երկրորդ՝ գումարտակները ցրվելուց հետո մաքրման գործողություններ են անհրաժեշտ, ինչը մեր ուժերը վճռականորեն անում էին Գազայի հատվածի հյուսիսում և կենտրոնում վճռական հարձակումների ժամանակ: Երրորդ՝ թունելները պետք է վնասազերծվեն, ինչը մեր ուժերը համակարգված անում են Խան Յունիսում և բոլոր հատվածներում, և դա ավելի շատ ժամանակ է պահանջում։ Մենք չենք ավարտի պատերազմը, քանի դեռ չենք կատարել բոլոր նպատակները՝ ՀԱՄԱՍ-ի վերացում, մեր բոլոր պատանդների վերադարձ և խոստում, որ Գազայի հատվածն այլևս սպառնալիք չի լինի Իսրայելի համար», – ասել է Բենիամին Նեթանյահուն: