Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ընդունի ահաբեկչությանն աջակցող Էրդողանի «քարոզը»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն հայտարարության համար, որում Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»։
Նա Իսրայելն անվանում է ահաբեկչական պետություն, սակայն իր գործողություններով աջակցում է ահաբեկչական ՀԱՄԱՍ պետությանը»,- ասել է Նեթանյահուն։
Նեթանյահուի խոսքով՝ «Էրդողանն ինքը ռմբակոծել է սեփական երկրի՝ Թուրքիայի գյուղերը, ուստի չի ընդունի նրա «քարոզը»։
Տեղեկության համար՝ Թուրքիայի նախագահն այսօր ասել է, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է և միջուկային զենք ունի։
«Իսրայելը քաղաքն ու նրա բնակչության լիակատար ոչնչացման ռազմավարություն է իրականացնում։ Ես բացահայտ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Նեթանյահու, դու ունես ատոմային ռումբ, միջուկային ռումբ, և սպառնում ես, որ դա կանես, բայց ինչ էլ ունենաս, քո վերջը մոտ է: Եթե Իսրայելը շարունակի այս կոտորածը, ամենուր կարձանագրվի, որ այն ահաբեկչական պետություն է, որն անիծված է ամբողջ աշխարհում»,- ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը։