Բենիամին Նեթանյահու. Ինչ վերաբերում է ՀԱՄԱՍ-ի հետպատերազմյան քաղաքականությանը, այո, կան տարաձայնություններ, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ նաև այստեղ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը տարբեր տեսակետներ ունեն Գազայի հատվածում հետպատերազմյան քաղաքականության վերաբերյալ։ Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը ցամաքային գործողության համար ստացել է ԱՄՆ-ի ամբողջական աջակցությունը։
«Ես մեծապես գնահատում եմ Ամերիկայի աջակցությունը ՀԱՄԱՍ-ի ոչնչացման և մեր պատանդներին վերադարձնելու գործում: Նախագահ Բայդենի հետ ինտենսիվ երկխոսությունից հետո մենք լիակատար աջակցություն ստացանք ցամաքային գործողության և պատերազմը դադարեցնելու միջազգային ճնշումը կանգնեցնելու համար։ Ինչ վերաբերում է ՀԱՄԱՍ-ի հետպատերազմյան քաղաքականությանը, այո, կան տարաձայնություններ, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ նաև այստեղ: Ես ուզում եմ հստակեցնել իմ դիրքորոշումը՝ թույլ չեմ տա Իսրայելին կրկնել Օսլոյի սխալը»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո թույլ չի տա մարդկանց, ովքեր ահաբեկչության կողմնակից են, կառավարեն Գազայի հատվածը։