Բենիամին Նեթանյահու. «Համասը» ամբողջությամբ ներթափանցել է պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալություն.
ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների գործակալություն ամբողջությամբ ներթափանցել է «Համաս» ահաբեկչական խմբավորումը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ՄԱԿ-ի դեսպանների հետ հանդիպմանը։
Նեթանյահուի խոսքով՝ Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը պետք է փոխարինվի օգնության այլ գործակալություններով։
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը հույս է հայտնել, որ Գազայի հատվածում կլինի օբյեկտիվ և կառուցողական մարմին, որը օգնություն կառաջարկի ժողովրդին։ Նրա խոսքով, Գազայում այսօր անհրաժեշտ է նմանատիպ մարմին, սակայն ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը նման կառույց չէ։
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը և ինքը՝ ՄԱԿ-ը հասկանան, որ Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ավարտվի», – ասել է Նեթանյահուն։