Բենիամին Նեթանյահու. Չնայած միջազգային ճնշմանը և այն անտանելի գնին, որ պատերազմը մեզնից է պահանջում, այն պետք է շարունակվի մինչև հաղթանակ
Մենք գոյության պատերազմի մեջ ենք,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Չնայած միջազգային ճնշումին և անտանելի գնին, որ պատերազմը մեզանից պահանջում է ի դեմս մեր զոհված որդիների և դուստրերի, պատերազմը պետք է շարունակվի մինչև հաղթանակ», – ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև ասում է, որ նոր բանակցություններ են ընթանում իսրայելցի պատանդներին փրկելու համար։ Նրա խոսքով՝ Գազայում իսրայելցի զինվորականների կողմից ուժի կիրառումն անհրաժեշտ էր պատանդներին վերադարձնելու եւ պատերազմում հաղթելու համար։
«ՀԱՄԱՍ»-ի վերացումից հետո Գազայի հատվածը ապառազմականացված կլինի և Իսրայելի անվտանգության հսկողության տակ կլինի, ոչ մի տարր մեզ համար վտանգ չի ներկայացնի և չի սովորեցնի երեխաներին ոչնչացնել մեզ»,- ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ սա Նեթանյահուի առաջին պաշտոնական հայտարարությունն է այն բանից հետո, երբ իսրայելական պաշտպանության ուժերը Գազայում գործողության ժամանակ պատահաբար կրակ բացեցին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի պատանդների վրա, ինչի արդյունքում երեք պատանդ սպանվեց։