Բենիամին Նեթանյահու. Չնայած մարդկանց չվնասելու մեր լավագույն ջանքերին, ցավոք, երեկ երեկոյան ողբերգական սխալ տեղի ունեցավ Ռաֆահում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ողբերգական սխալ է համարում։
«Չնայած մարդկանց վնասելուց խուսափելու մեր լավագույն ջանքերին, ցավոք, երեկ երեկոյան ողբերգական սխալ է տեղի ունեցել։ Մենք հետաքննում ենք այս գործը»,- ասել է Նեթանյահուն։
Անցած գիշեր Ռաֆահ փախստականների ճամբարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ, վիրավորվել՝ 200-ը։