Բենիամին Նեթանյահու - Աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Իսրայելի ցամաքային գործողությունը Ռաֆահում
Բենիամին Նեթանյահու - Աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Իսրայելի ցամաքային գործողությունը Ռաֆահում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել Իսրայելի ցամաքային գործողությունը Ռաֆահում։

Այս մասին նա հայտարարել է ռազմաբազաներից մեկում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք կավարտենք ՀԱՄԱՍ-ի գումարտակների ոչնչացումը, այդ թվում՝ Ռաֆահում։ Աշխարհում ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել մեզ»,- ասել է Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի խոսքով՝ շատ ուժեր փորձում են դա անել, սակայն ապարդյուն։

Ավելի վաղ Բենիամին Նեթանյահուն նշել էր, որ Ռաֆահի ռազմական գործողությունը վերջնաժամկետ ունի, թեեւ չի հստակեցրել, թե երբ այն կսկսվի։

Իսրայելի ղեկավարը նաև ասել է, որ կառավարության նպատակն է վերադարձնել պատանդներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և ապահովել, որ Գազան այլևս երբեք սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար: