Բեն Հոջես. Վրաստանի պարագայում մեզ նույնիսկ անդամակցության գործողությունների պլան պետք չէ, Վրաստանն արդեն պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ
Բեն Հոջես. Վրաստանի պարագայում մեզ նույնիսկ անդամակցության գործողությունների պլան պետք չէ, Վրաստանն արդեն պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ

Ես պաշտպանում եմ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանին անհապաղ հրավիրելուն, – Վրաստանի ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում ասաց Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար Բեն Հոջեսը:

«Վրաստանը հիմա պետք է լինի ՆԱՏՕ-ում: Վրաստանն արդեն պետք է լինի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Վրաստանի դեպքում մեզ նույնիսկ անդամակցության գործողությունների ծրագիր պետք չէ, քանի որ Վրաստանի պարագայում մենք շատ առաջ ենք: Ես սատարում եմ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանին անհապաղ հրավիրելուն: Ուկրաինայի դեպքում այս գործընթացը մի փոքր ավելի երկար կլինի: Արևմուտքը պետք է պարզի, թե ինչպես կարող ենք օգնել Ուկրաինային պաշտպանել իր ինքնիշխանությունը», – ասաց Բեն Հոջեսը:

Հարցազրույցի ընթացքում ամերիկացի գեներալը խոսեց նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին և ասաց, որ Ռուսաստանի երկարաժամկետ խնդիրը Ուկրաինայում, հավանաբար, Օդեսայի գրավումն է՝ Սև ծովից Ուկրաինան առանձնացնելու համար:

«Իմ կարծիքով, Ռուսաստանի երկարաժամկետ նպատակը Օդեսայի գրավումն է՝ Ուկրաինան Սև ծովից առանձնացնելու համար: Այնուամենայնիվ, սա ժամանակ է պահանջում: Արեւմուտքը դիվանագիտական ​​ուղիներով Կրեմլին պետք է հասկացնի, որ այն, ինչ նրանք անում են, կտրականապես անընդունելի է: Մենք պետք է աշխատենք մեր գերմանացի, ֆրանսիացի և բրիտանացի դաշնակիցների հետ՝ դատապարտելու Ռուսաստանի սադրիչ պահվածքը և պահանջելու Կրեմլից թափանցիկություն: Միեւնույն ժամանակ, մենք պետք է մտածենք ճնշման այլ լծակների մասին», – ասաց Հոջեսը:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը Բեն Հոջեսի հետ Վրաստանի ռադիոյով կլսեք վաղը, ժամը 14:00-ին, Լեւան Ախալայայի հեղինակային «Աշխարհի լուրեր» ծրագրում: