Բեն Գանց. Իսրայելը պատրաստ է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին , գտնել Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու միջոց
Բեն Գանց. Իսրայելը պատրաստ է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին , գտնել Գազայի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու միջոց

Իսրայելի այսպես կոչված Պատերազմի կաբինետի անդամ, պաշտպանության նախկին նախարար Բեն Գանցը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Բեն Գանցը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում նշել է, որ Իսրայելը պատրաստ է հասնել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ոչնչացման նպատակներին, ինչպես նաև Գազայի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու միջոց գտնել։

«Գանցը վերահաստատել է ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ոչնչացման Իսրայելի նպատակը կատարելու և խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության հասնելու ուղի գտնելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ նա խոսել է Գազայում բոլոր ռազմական նպատակների իրականացման կարևորության մասին, որն ապահովում է տարածաշրջանի կայունությունն ու բարգավաճումը»,- ասվում է Գանցի գրասենյակի հաղորդագրությունում։

Բեն Գանցը շնորհակալություն է հայտնել Կամալա Հարիսին և Ջեյք Սալիվանին պատանդներին ազատելու ջանքերի համար։ Գանցի խոսքով՝ Իսրայելի գլխավոր նպատակը պատանդներին վերադարձնելն է։