Բելիաշվիլու փողոցում տեղի ունեցած փաստով հետաքննությունն աշխատում է նաև խտրական շարժառիթները բացահատելու ուղղությամբ
Բելիաշվիլու փողոցում տեղի ունեցած փաստով հետաքննությունն աշխատում է նաև խտրական շարժառիթները բացահատելու ուղղությամբ

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Բելիաշվիլու փողոցում տեղի ունեցած փաստի կապակցությամբ ՆԳՆ-ը իրականացնում է քննչական գործողություններ: Այս մասին նշված է գերատեսչության կողմից տարածված հայտարարությունում:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոդվածի հարցը վերանայվելու է այն բանից հետո, երբ հետաքննությունը տեղի ունեցածի շուրջ ունենա ամբողջ պատկերը:

«Տեղի բնակչության և Վրաստանում բնակվող արտասահմանցի քաղաքացիների միջև տեղի ունեցած բանավոր և ֆիզիկական բախման փաստի հիման վրա հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով (բռնություն): Հանցանքը նկատի ունի 1-3 տարվա ազատազրկում:

Արդեն հարցաքննվել է մոտ 20 մարդ, այդ թվում կոնֆլիկտի մասնակից երկու կողմերն էլ: Նշանակված է համապատասխան փորձաքննություն: Հետաքննությունն աշխատում է նաև խտրական շարժառիթները բացահատելու ուղղությամբ:

Հոդվածի հարցը վերանայվելու է այն բանից հետո, երբ հետաքննությունը տեղի ունեցածի շուրջ ունենա ամբողջ պատկերը»,- հայտարարում են ՆԳՆ-ում: