Բելգրադում կայացել է անհայտ կորածների որոնման համակարգման մեխանիզմի 14-րդ հանդիպումը
Բելգրադում կայացել է վրացի և աբխազ մասնակիցներից կազմված համակարգման մեխանիզմի 14-րդ հանդիպումը, որի նպատակն է գտնել և պարզել 1992-1993 թվականներին Աբխազիայում զինված գործողությունների արդյունքում անհայտ կորածների ճակատագիրը,- այս մասին հաղորդում է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը։
Սեփական տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը վարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ որպես չեզոք միջնորդ։
«Մինչ այժմ համակարգման մեխանիզմի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել և արտաշիրիմվել է 520 մարդու մնացորդ։ Նրանցից 215-ը ճանաչվել և հանձնվել են ընտանիքներին՝ պատշաճ հուղարկավորության համար։ Դա հնարավոր է դարձել ընթացող, հստակ մարդասիրական գործընթացի բոլոր մասնակիցների համատեղ ջանքերի և ակտիվ ներգրավվածության շնորհիվ։
Ի հավելումն անհայտ կորածների գտնվելու վայրի հայտնաբերման արդյունքների, հանդիպմանը քննարկվել է գերեզմանների և նույնականացման գործընթացի հետ կապված մարտահրավերների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ գտնելու անհրաժեշտությունը:
Մասնակիցները կիսեցին իրենց ունեցած մշակված տեղեկատվությունը, ինչը կհեշտացնի լրացուցիչ մարդկանց հետագծման և նույնականացման գործընթացը: Համակարգման մեխանիզմի շրջանակներում այսօրվա դրությամբ անհայտ կորած է համարվում 1941 մարդ, նրանց ընտանիքներն անհամբեր սպասում են կոնկրետ պատասխանի ու տարիների անորոշության ավարտին։
Մասնակիցները պայմանավորվել են գործնական քայլերի շուրջ՝ ավելացնելու ջանքերը տեղեկատվության հավաքագրման և փոխանակման ուղղությամբ և, հետևաբար, արագացնելու անհայտ կորածների որոնումը:
2010 թվականին ԿԽՄԿ-ի հովանու ներքո ստեղծվել է 1992-1993 թվականներին Աբխազիայում զինված գործողությունների արդյունքում անհայտ կորածների որոնման հարցերով աշխատող համակարգման մեխանիզմը։ Մասնակիցների միջև լիարժեք հումանիտար երկխոսությունը և նրանց շարունակական ներգրավվածությունը համակարգման մեխանիզմում վճռորոշ նշանակություն ունեն անհայտ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի որոշման համար: Բացի երկխոսությունից, գործընթացի հետագա արդյունավետությունն ու կայունությունն ապահովելու համար առանձնահատուկ նշանակություն ունի բոլոր մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը որոնման և նույնականացման գործընթացին, ինչպես նաև ընտանիքների աջակցությունը»,- ասվում է պետական նախարարի ապարատի տեղեկատվության մեջ։