Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման գործով կասկածյալներից մեկը ձերբակալվել է
Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման գործով կասկածյալներից մեկը ձերբակալվել է

Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարարը։

Իվիցա Դաչիչի խոսքով՝ ձերբակալված անձը նախկինում դատապարտվել է ռազմական թեմաներով կայքերում ակտիվ լինելու համար, որտեղ նա մարդկանց ջիհադի էր կոչում։ Նա երկու տարվա պատիժ էր կրում։

Կասկածներ կան, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել այս ահաբեկչական գործողության նյութատեխնիկական ապահովմանն ու կազմակերպմանը»,- ասել է Դաչիչը։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը շնորհակալություն է հայտնել Սերբիայի կառավարությանը աջակցության և համագործակցության համար Բելգրադում Իսրայելի դեսպանատան վրա հարձակումից հետո:

Տեղեկության համար՝ Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա, ի պատասխան՝ նա կրակ է բացել նրա վրա։ Ոստիկանը վիրավորվել է պարանոցից, իսկ հարձակվողը սպանվել է։