Բելգրադում ցույցերը շարունակվում են, այսօր ուսանողները փորձել են փակել փողոցները
Սերբիայի մայրաքաղաքում բողոքի ցույցերը շարունակվում են։ Այսօր Բելգրադում ուսանողները փորձել են փակել փողոցները։
Բելգրադում ընդդիմության անցկացրած բողոքի ակցիան երեկ վերածվել է ոստիկանության հետ բախման։ Վիրավորվել է ութ ոստիկան։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ հանրահավաքի 38 մասնակից ձերբակալվել է։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների դեմ, քանի որ ցույցի մասնակիցները փորձել են ներխուժել քաղաքապետարանի շենք։
Բելգրադում ընդդիմությունը բողոքում է ընտրությունների արդյունքների դեմ։