Բելգրադում անցկացվել է հերթական լայնածավալ բողոքի ակցիան՝ «Սերբիան ընդդեմ բռնության»
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է հերթական լայնածավալ բողոքի ակցիան՝ «Սերբիան ընդդեմ բռնության»։
Բելգրադում հանրահավաքի մասնակիցները պահանջել են փակել «Վարդագույն կայան» հեռուստաընկերությունը։ Հանրահավաքի մասնակիցների կարծիքով՝ հեռուստատեսությունն աջակցում է բռնությանը։
Բացի մայրաքաղաքից, ավելի ուշ բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի այլ քաղաքներում։
Սերբիայում բողոքի ցույցեր են սկսվել մայիսին Բելգրադում տեղի ունեցած երկու զանգվածային կրակոցներից հետո, որոնց հետևանքով զոհվել է 17 մարդ: Դպրոցներից մեկում աշակերտը կրակ է բացել հորը պատկանող երկու հրազենից և սպանել ինը մարդու։ Մայրաքաղաքի մերձակա բնակավայրերից մեկում 21-ամյա երիտասարդի կողմից ինքնաձիգից կրակոցների հետևանքով զոհվել է 8 մարդ։