Բելգրադի միջազգային ազգագրական փառատոնին Վրաստանը ներկայանալու է պատվավոր հյուրի կարգավիճակում
Բելգրադի միջազգային ազգագրական փառատոնին Վրաստանը ներկայանալու է պատվավոր հյուրի կարգավիճակում

Սերբիայի հանրապետությունում Վրաստանի դեսպանության գրասենյակի և Բելգրադի միջազգային ազգագրական փառատոնի կազմակերպիչների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, 2021 թվականին Վրաստանը փառատոնի պատվավոր հյուրն է:

Այս մասին հայտարարությունն արել է Սերբիայի հանրապետության առաջին տիկինը ՝ Թամարա Վուչիչը, որի հովանավորությամբ փառատոնը Սերբիայի մայրաքաղաքում անց է կացվում 2017 թվականից:

Եռօրյա փառատոնի շրջանակներում կներկայացվի վրացական ազգային հագուստի ցուցադրություն, ավանդական ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև վրացական բանահյուսություն:

Փառատոնի նպատակն է բարձրացնել իրազեկությունը ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորության և պահպանման վերաբերյալ: Նաև, ազգագրական արվեստի միջոցով, միջոցառմանը մասնակցող երկրների մշակույթի մասսայականացումը: