Բելգորոդի շրջանի նահանգապետն հայտնում է, որ ուկրաինացի զինվորականները փորձում են ներխուժել շրջան. իրավիճակը սահմանին բարդ է, բայց վերահսկելի

14:10, 27.08.2024

Ուկրաինացի զինվորականները փորձում են ներխուժել Բելգորոդի շրջան: Այս մասին թելեգրամով տեղեկություն է տարածում Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Ինչպես գրում է նահանգապետը՝ հիմնվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության վրա, «իրավիճակը սահմանին ծանր է, բայց վերահսկելի է»։

Բելգորոդի նահանգապետի խոսքով՝ ռուս զինվորականները պլանային գործողություններ են իրականացնում։ Գլադկովը կոչ է արել բնակչությանը վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և պահպանել հանգստություն։ Նա նաև նշել է, որ վերջին 24 ժամում Ուկրաինան ավելի քան 20 անօդաչու սարքերով հարձակվել է տարածաշրջանի վրա։

Բացի այդ, ըստ ռուսական հեռագրային ալիքների, ուկրաինական ուժերը փորձում են ճեղքել ռուսական սահմանը և ներխուժել Բելգորոդի հարավային շրջաններ։ Բլոգերների տվյալներով՝ մոտ 500 ուկրաինացի զինվորներ հարձակվում են Նեխոտեյվկայի և Շեբեկինոյի երկու անցակետերի վրա, երկու վայրերում էլ մարտերը շարունակվում են։

Բելգորոդի մարզը սահմանակից է Կուրսկի շրջանին, որտեղ ուկրաինացի զինվորները օգոստոսի 6-ին արագ ներխուժումից հետո գրավեցին Ռուսաստանի տարածքի մի մասը:

Նմանատիպ