Ռուսաստանի Բելգորոդի մարզում դաշնային արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման կառավարական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո։
ՌԴ կառավարության որոշմամբ՝ Բելգորոդի մարզում ուժի մեջ կմտնի արձագանքման դաշնային մակարդակը։ Սա արտակարգ իրավիճակի ամենաբարձր մակարդակն է։
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ Բելգորոդի մարզում աշխատանքներ են տարվում տուժած բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, սակայն ընթացիկ իրադարձությունների մասշտաբները թույլ չեն տալիս տարածաշրջանային իշխանություններին ինքնուրույն զբաղվել հետեւանքներով։