Բելգորդի վրա Ուկրաինայի իրականացրած հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 14-ի
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի վրա Ուկրաինայի իրականացրած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 108-ը՝ վիրավորվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ վնասվել են 22 բնակելի շենքեր, մեծ թվով կոմերցիոն անշարժ գույք, առևտրի կենտրոններ և խանութներ, ինչպես նաև ավելի քան 100 մեքենա, որոնց մեծ մասն այրվել է։
Գլադկովի խոսքով՝ այս հանցագործությունն անպատիժ չի մնա։
Մինչդեռ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն խրախուսել են Ուկրաինային «ահաբեկչական գործողություններ» իրականացնել։