Բելգիայում Վրաստանի դեսպանատունը պաշտոնական ծանուցում է ստացել Վրաստանի քաղաքացի Լիզա Քիստաուրիի մահվան մասին
Բելգիայում Վրաստանի դեսպանատունը պաշտոնական ծանուցում է ստացել Վրաստանի քաղաքացի Լիզա Քիստաուրիի մահվան մասին։
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, հյուպատոսությունը մշտական կապի մեջ է ինչպես մահացածի ընտանիքի անդամների, այնպես էլ տեղի իրավապահների հետ։
«Բելգիայում Վրաստանի դեսպանատանը պաշտոնական ծանուցում է ստացվել Վրաստանի քաղաքացու մահվան մասին։ Հյուպատոսությունը մշտական կապի մեջ է ինչպես մահացածի ընտանիքի անդամների, այնպես էլ տեղի իրավապահների հետ։ Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը կիրականացվեն»,- ասվում է ԱԳՆ-ում։