Բելգիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել կրթական բարեփոխումների դեմ բողոքի ցույցի ժամանակ

18:40, 04.06.2026

Բելգիայում կրթական բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրյուսելում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ երկրի կրթական ոլորտում նախատեսված բարեփոխումների դեմ բողոքի ակցիան վերածվել է բռնության։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել ցույցը ցրելու համար։

Ռոյթերսի տվյալներով՝ Բելգիայի կառավարությունը նախատեսում է բարձրագույն կրթության տարեկան ուսման վարձը 835 եվրոյից բարձրացնել մինչև մոտ 1100 եվրո։

Բացի այդ, բարեփոխումը միջնակարգ դպրոցի վերջին դասարանների ուսուցիչներին կպարտավորեցնի շաբաթական երկու լրացուցիչ դաս անցնել։

Նմանատիպ