Բելգիայում դատում են սարկավագին՝ 10 հոգու սպանության մեղադրանքով
Բելգիայում դատում են սարկավագին՝ 10 հոգու սպանության մեղադրանքով

Բելգիայում սկսվել է 61-ամյա կաթոլիկ սարկավագ Իվո Պոպեի դատավարությունը, ով մեղադրվում է 10 մարդու սպանության մեջ, այդ թվում՝ սեփական մոր:

Հետաքննության տվյալներով՝ բելգիացին իր զոհերի երակների մեջ օդ է ներարկել, ինչը բերել է նրանց մահվան:

Սպանությունները տեղի են ունեցել Մենենայի կլինիկայում, որտեղ Պոպեն սկզբում որպես բուժեղբայր է աշխատել, իսկ ձեռնադրումից հետո հենց այնտեղ որպես քահանա է աշխատել:

Ինքը Պոպեն իր գործողությունները որպես էվթանազիա է բնութագրում, պնդելով, որ գործել է կարեկցանքից ելնելով:

Եթե նա մեղավոր ճանաչվի մեղադրանքի բոլոր կետերով, դա կդառնա Բելգիայի պատմության մեջ ամենազանգվածային սպանություններից մեկը:

Նրան ձերբակալել են 2014 թվականին, այն բանից հետո, երբ նա հոգեբույժին խոստովանել է, որ էվթանազիայի է ենթարկել տասնյակ մարդկանց: Մեղադրող կողմը գտնում է, որ սպանվածների թվում կան սարկավագի մի քանի բարեկամներ. երկու պապիկներ, նրա կնոջ հայրը և իր մայրը: