Բելգիայի վարչապետը ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ, ի թիվս այլ բաների, բանակցություններ է վարելու Կեյր Սթարմերի հետ՝ Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ
Բելգիայի վարչապետը ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ, ի թիվս այլ բաների, բանակցություններ է վարելու Կեյր Սթարմերի հետ՝ Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը Մեծ Բրիտանիայում է։ Նա բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

«Guardian»-ի տեղեկություններով՝ հանդիպման շրջանակներում երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային օգնելու համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցը՝ միգրացիայի, անվտանգության, տնտեսության հարցերին զուգահեռ։

Բելգիան դեմ է Ուկրաինային ֆինանսավորելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու ԵՄ ծրագրին: Ռուսական սառեցված ակտիվների մեծ մասը պահվում է Բելգիայում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակնկալվում է, որ Քեյր Սթարմերը՝ որպես «Կամավորների կոալիցիայի» համանախագահ, կշարունակի օգտագործել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի փաստարկները՝ Բելգիայի վրա որոշակի ճնշում գործադրելու համար հաջորդ շաբաթ նախատեսված ԵՄ գագաթնաժողովից առաջ։

Տեղեկության համար՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ ռուսական սառեցված ակտիվները պետք է ստանա Ուկրաինան, ոչ թե ԱՄՆ-ը։