Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև. Մինչև ձմռան ցուրտ ամիսները Բելգիան նոր մարդասիրական և ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային
Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև. Մինչև ձմռան ցուրտ ամիսները Բելգիան նոր մարդասիրական և ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն այցով Կիևում է։ Նա բանակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում Ուկրաինայի նախագահը։

«Ողջունում եմ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյին Ուկրաինայում։ Մենք բանակցություններ ենք սկսում: Վստահ եմ, որ բանակցությունները բովանդակալից և օգտակար կլինեն երկու երկրների համար»,- ասել է Զելենսկին։

Բացի այդ, ինչպես գրում է ինքը՝ Բելգիայի վարչապետը «Թվիթեր» սոցիալական ցանցում, Բելգիան լրացուցիչ մարդասիրական ու ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։

«Ես ժամանել եմ Կիև։ Վերջին օրերի զանգվածային ռմբակոծություններից հետո մենք ավելի քան երբևէ կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի կողքին։ Մինչև ձմռան ցուրտ ամիսները Բելգիան նոր մարդասիրական և ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային»,- գրում է Ալեքսանդր դե Կրոոն։