Բելգիայի վարչապետ. Եվրոպայի կողմից գրեթե 200 միլիարդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը «պատերազմի ակտ» կլինի, եթե որևէ մեկից վերցնես 200 միլիարդ եվրո, կլինեն հետևանքներ

18:59, 21.03.2025

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել է, որ Եվրոպայի կողմից մոտ 200 միլիարդ եվրոյի սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը «պատերազմի ակտ» կլինի։

Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո՝ Վևերն ասել է, որ այդ քայլը «համակարգային ռիսկեր կստեղծի ամբողջ ֆինանսական համակարգի համար», ինչպես նաև կհանգեցնի Մոսկվայի պատասխան գործողություններին:

«Մենք ֆանտաստիկ աշխարհում չենք ապրում, մենք ապրում ենք իրական աշխարհում, որտեղ եթե ինչ-որ մեկից վերցնես 200 միլիարդ եվրո, կան հետևանքներ», – ասել է Բարտ դե Վևերը:

Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իսպանիան, պաշտպանում են ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարը։ Բելգիան այս հարցում կարևոր դեր ունի խաղալու, քանի որ Euroclear-ը՝ ֆինանսական հաստատությունը, որը տիրապետում է Եվրոպայում մոբիլիզացված ակտիվների մեծ մասը, գտնվում է Բրյուսելում: Երկիրը մտավախություն ունի, որ եթե գումարը փոխանցվի Ուկրաինա, Euroclear-ը կկանգնի բազմաթիվ իրավական պահանջների այդ ակտիվների սեփականատերերի կողմից:

Նմանատիպ