Բելգիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Բելգիան 2025 թվականին մի քանի F-16 կործանիչներ կուղարկի Ուկրաինա
Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը հայտարարել է, որ Բելգիան 2025 թվականին Ուկրաինա կուղարկի F-16 տիպի մի քանի կործանիչներ։
Դեդոնդերը չի հստակեցրել, թե քանի ինքնաթիռ է ուղարկվելու Ուկրաինա։
Նրա խոսքով՝ կործանիչների թիվը կախված է նրանից, թե որքան արագ կստանա Բելգիան նոր F-35-ները։
«Բացի մարտական ինքնաթիռներ ուղարկելուց, Բելգիան կշարունակի ուկրաինացի օդաչուների պատրաստումը»,- նշել է Բելգիայի պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն հայտարարել էր, որ Բելգիան դիտարկում է Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հնարավորությունը։