Բելգիայի կառավարությունն ակնկալում է, որ «G7» երկրները երկու-երեք շաբաթվա ընթացքում կհայտարարեն ռուսական ադամանդի առևտրի անուղղակի արգելքի մասին
Բելգիայի կառավարությունն ակնկալում է, որ «G7» երկրները երկու-երեք շաբաթվա ընթացքում կհայտարարեն ռուսական ադամանդի առևտրի անուղղակի արգելքի մասին

Բելգիայի կառավարության ներկայացուցիչը հույս ունի, որ G7 երկրները կհայտարարեն ռուսական ադամանդի առևտրի անուղղակի արգելքի մասին։

Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Բելգիացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ նա ակնկալում է, որ անուղղակի արգելքի մասին հայտարարություն կլինի առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Հաղորդագրության համաձայն՝ արգելքն ինքնին պետք է ուժի մեջ մտնի հունվարից։

Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակը» ներկայացրել էր Ռուսաստանի հետ ադամանդի առևտուրը սահմանափակելու ծրագրեր՝ նվազեցնելու համար Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ֆինանսավորող եկամուտները։ Այդ ժամանակվանից ի վեր ոչ մի տեղեկություն չի հաղորդվում, թե ինչպես են գործելու պատժամիջոցները: