Բելգիայի իրավապահները ահաբեկչության դեմ հետաքննության շրջանակներում խուզարկել են 14 բնակելի տուն
Բելգիայի իրավապահները ահաբեկչության դեմ հետաքննության շրջանակներում խուզարկել են 14 բնակելի տուն
Ռոյթերսի փոխանցմամբ՝ յոթ մարդ տարվել է հարցաքննության։
«Նրանք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Կոնկրետ թիրախներ դեռ որոշված չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Խուզարկությունն իրականացվել է Անտվերպենում, Լիեժում և Գենտում, ինչպես նաև Բրյուսելում։