Բելգիայի դատարանը դատապարտել է Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալներին
Բելգիայի դատարանը դատապարտել է Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալներին։
Հարձակումների ենթադրյալ համահեղինակ Սալահ Աբդեսլամը, ով սեպտեմբերի 15-ին դարձավ 34 տարեկան, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Աբդեսլամը Ֆրանսիայի քաղաքացի է, ով մեծացել է Բրյուսելում։ Նա ցմահ բանտարկության է դատապարտվել Ֆրանսիայում 2022 թվականի հունիսին՝ 2015 թվականի Փարիզի ահաբեկչություններին մասնակցելու համար։
Բացի Աբդեսլամից, մեղադրյալների թվում է Մուհամեդ Աբրինը՝ «գլխարկով մարդը»։ Նա ուղեկցել է երկու ջիհադիստների, ովքեր մահացել են Բրյուսել-Զավենտեմ օդանավակայանում մահապարտների հարձակման ժամանակ։