Բելգիայի բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ եթե պատերազմ սկսվի, բելգիացի զինվորները ստիպված կլինեն «քարեր նետել», քանի որ երկու ժամից սպառազինությունը կվերջանա
Բելգիայի բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ եթե պատերազմ սկսվի, բելգիացի զինվորները ստիպված կլինեն «քարեր նետել», քանի որ երկու ժամից սպառազինությունը կվերջանա

Բելգիայի բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ եթե պատերազմ սկսվի, բելգիացի զինվորները ստիպված կլինեն «քարեր նետել», քանի որ երկու ժամից սպառազինությունը կվերջանա։

Ինչպես Բելգիայի Հանրային հեռարձակողի հետ զրույցում հայտարարել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մարկ Թիսը, բանակը տառապում է զենքի և զինամթերքի պակասից։

Նրա պարզաբանմամբ, որպեսզի բելգիական բանակը հնարավոր հարձակման դեպքում պատրաստ լինի առնվազն երկու ամիս դիմադրելու, անհրաժեշտ է 5-7 միլիարդ եվրոյի ֆինանսավորում։

«Իմ ծառայության ժամանակ բանակին զինամթերք գնելու համար տարեկան 15 միլիոն էին տալիս, հիմա այս գումարը հասել է 150 միլիոնի, բայց դա բավարար չէ։ Եթե ​​պատերազմը սկսվի, զինվորները ստիպված կլինեն քարեր նետել, քանի որ եղած զենքերը մի քանի ժամից կսպառվեն»,- ասել է բելգիացի գեներալը։