Բելգիայի բանակի հրամանատար. Կրեմլի հաջորդ թիրախները կարող են լինել Մոլդովան և Բալթյան երկրները
Բելգիայի բանակի հրամանատար. Կրեմլի հաջորդ թիրախները կարող են լինել Մոլդովան և Բալթյան երկրները

Ուկրաինայից հետո Կրեմլի հաջորդ թիրախները կարող են լինել Մոլդովան և Բալթյան երկրները, հայտարարել է բելգիական բանակի հրամանատար Միշել Հոֆմանը։ Տեղեկությունը տարածում է «Politico»-ն։

«Ռուսաստանն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է հարձակվել հարեւանի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լեզուն միշտ երկիմաստ է: Միանգամայն հնարավոր է, որ հետագայում նա այլ գաղափարներ ունենա Մոլդովայում կամ Բալթյան երկրներում»,- ասել է Հոֆմանը։

Նրա խոսքով, Եվրոպան պետք է պատրաստ լինի դրան եւ պետք է ցույց տա Ռուսաստանին, որ նա կկարողանա պաշտպանվել իրեն կամ անհրաժեշտության դեպքում հակահարձակման անցնել։

«Նույնիսկ եթե Մոսկվայի ուժերը թուլացած երևան Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմից, այդ թուլությունը ժամանակավոր է։ Եթե ​​Ռուսաստանը հաղթի պատերազմում, նա վերջապես կվերակառուցի իր ռազմական մեքենան և կվերականգնի իր զինված ուժերը»,- ասել է բելգիական բանակի հրամանատարը։