Բելգիայի ԱԳՆ. Ռուսաստան-Վրաստան հակամարտության 15-րդ տարելիցին Բելգիան ևս մեկ անգամ հաստատում է իր հաստատուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
Բելգիայի ԱԳՆ. Ռուսաստան-Վրաստան հակամարտության 15-րդ տարելիցին Բելգիան ևս մեկ անգամ հաստատում է իր հաստատուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը սոցցանցում գրում է Վրաստան Ռուսաստանի ներխուժման 15-ամյակի մասին։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Բելգիան հավատարիմ է մնում Ժնևի միջազգային բանակցություններին և հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին աջակցելուն։

«Ռուսաստան-Վրաստան հակամարտության 15-րդ տարելիցին Բելգիան ևս մեկ անգամ հաստատում է իր ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բելգիան հավատարիմ է մնում Ժնևի միջազգային բանակցություններին և հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին աջակցելուն», – ասվում է հայտարարության մեջ։