Բելգիացի ֆերմերները, ի նշան բողոքի, փակել են երկրի մեծությամբ երկրորդ նավահանգստի մուտքի ճանապարհները
Բելգիացի ֆերմերները, ի նշան բողոքի, փակել են երկրի մեծությամբ երկրորդ նավահանգստի՝ Զեբրյուգեի մուտքի ճանապարհները:
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ ցուցարարները փակել են հինգ ճանապարհ։
Նրանց տեղեկություններով՝ խափանման աստիճանը գնահատելը դեռ վաղ է։
Բելգիացի ֆերմերները մի քանի օր շարունակ բողոքում են ծախսերի ավելացման, ԵՄ բնապահպանական քաղաքականության և սննդամթերքի էժան ներմուծման դեմ։