«Belavia» ավիակընկերությունն ավելացնում է չվերթների հաճախականությունը Վրաստանի ուղղությամբ
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկությամբ, «Belavia» բելառուսական ավիակընկերությունը Բելառուսի Հանրապետության և Վրաստանի միջև չվերթները կիրականացնի ավելացած հաճախականությամբ: Մասնավորապես, Մինսկ-Թբիլիսի-Մինսկ ուղղությանը երկու հաճախականություն (չորեքշաբթի և կիրակի) կավելացվի ընթացիկ տարվա հոկտեմբերի երկուսից:
Չվերթները երկու երկրների մայրաքաղաքների միջև կիրականացվեն մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ՝ շաբաթը 9 անգամ: Ավիաչվերթներն իրականանացվելու են Boeing B737, Embraer E190 և E170 տիպի օդանավերով:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից «Belavia» ավիակընկերությանը ավելացած հաճախականությամբ չվերթներ իրականացնելու թույլտվություն է շնորհվել 2019 թվականի օգոստոսի 26-ին: