Բելառուսում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը
Բելառուսում, Բրեստի մարզում սկսվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը։
Մինչ բանակցությունների մեկնելը ուկրաինական պատվիրակության անդամներից Դավիթ Արախամիան ասել է, որ «ծրագրային նվազագույնը» մարդասիրական միջանցքներն են, իսկ հետո՝ «ըստ հանգամանքների»։
Ռուսական պատվիրակությունը բանակցությունների վայր է ժամանել երեկ երեկոյան։ Ռուսական կողմից պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ առաջարկների բլոկը բաժանված է երեք՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական մասերի։