Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են։ Երկրի բնակչությունն ութերորդ գումարման խորհրդարանի համար ընտրում է 110 պատգամավորների և տեղական խորհուրդների անդամների։ Մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է 56 մանդատ։ Ընտրություններին մասնակցում է չորս կուսակցություն՝ Կոմունիստական, Լիբերալ-դեմոկրատական, Աշխատանքային և Արդարություն Հանրապետական կուսակցությունը և Բելայա Ռուսը։
Հանրապետության ողջ տարածքում բացվել է 5411 ընտրատեղամաս։ Գրանցված է 6,9 մլն ընտրող։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին հետեւում են 45500 տեղական և 294 միջազգային դիտորդներ, այդ թվում՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկայացուցիչներ։